«Մ.Ի.Պ.Հ. Ինջինիըրինգ» ՍՊԸ-ն հիմանադրվել է 2004 թվականին` նպատակ ունենալով դառնալ տարածաշրջանի առաջատար ինժեներական ընկերությունը:
Մեր ընկերության փորձառու մասնագետները մասնակցել և ավարտին են հասցրել զգալի քանակությամբ նախագծեր Հայաստանում, որոնք համարվում են միջազգային չափանիշներին համապատասխանող բարձրակարգ շենքեր:
Այս բնագավառում ունեցած մեր աշխատանքային մեծ փորձը, ռեսուրսրները, և որ ամենակարևորն է` աշխատանքային բնավորությունն օգնում են մեզ կյանքի կոչել ձեր պատկերացումները:
Մենք անում ենք ամեն ինչ` մեր հաճախորդներին լավ հասկանալու համար, պարզելու համար թե ովքեր են նրանք, ինչ ակնկալիքներ ունեն, որտեղ և ինչպես են նրանք ապրում ու աշխատում: Ահա թե ինչպես հնարավոր կլինի նրանց կյանքը դարձնել հնարավորին չափ հարմարավետ և դյուրին: Մեր նման աշխատելաոճի շնորհիվ մենք հայտնի ենք մեր տեխնիկական փորձաքննությամբ, սպասարկման որակով և աջակցության մակարդակով, որը լավագույն է համարվում այս բնագավառում:
Մենք ապահովում ենք ներքոհիշյալ համակարգերի առաքում, տեղադրում, շահագործման կարգավորում և սպասարկում.
- Օդափոխության համակարգեր
- Տաքացման և սառեցման համակարգեր
- Ջրամատակարարում և ջրահեռացման համակարգեր
- Հակահրդեհային սպրինկլեր համակարգեր
- Էլեկտրական համակարգեր:
Մեր փորձաքննության ոլորտը ներառում է.
Արդյունաբերական` սննդի վերամշակում, գործարաններ, արհեստանոցներ, պահեստներ:
Կոմերցիոն` հյուրանոցներ, բիզնես կենտրոններ, ռեստորաններ, դեղագործական լաբորատորիաներ, սուպերմարկետներ, խանութներ, շատրվաններ:
Բնակելի` առանձնատներ, բնակարաններ, լողավազաններ:
Ենթակառուցվածքներ` հանքերի, ջրհորների և փակ տարածությունների, սերվերային սենյակների օդափոխություն:
Մենք աշխատում ենք` սերտ համագործակցելով պայմանագրի հիմնական կրողի, խորհրդատուների և շինարարական անձնակազմի հետ, որպեսզի ապահովենք նախագծի անթերի ինտեգրացում:
Մենք զբաղվում ենք օդափոխության ու օդորակման արդյունաբերության համար նախատեսված հետևյալ ապրանքների ներմուծմամբ և մեծածախ վաճառքով.
- Օդափոխանակության ցանցեր, դիֆուզորներ, շերտավարագույրներ
- Ավտոմատ/ձեռքով կառավարվող օդի կարգավորման դռնակներ
- Հրդեհի կառավարման դռնակներ դյուրահալ կամարով/մեխանիկական
- Օդի փոփոխական ծախսով օդորակման համակարգերի միացման տուփեր
- Էլեկտրական և ջրային ջերմափոխանակիչներ
- Ռեկուպերատորներ
- Ջերմափոխանակիչներ
- Օդային սառեցոնող/չոր սառեցնող համակարգեր
- Կոնդենսատորներ
- Գոլորշիացման սարքավորումներ
- Զտիչներ
- Սպասարկման դռներ
- Ճկուն մեկուսացված/ոչ մեկուսացված օդատարներ
- Աղմկախլարարներ` ճկուն օդատարների համար
- Մեկուսիչ խողովակներ
- Ductmate`խողովակի դարակի պրոֆիլներ
- Ճկում խողովակների միացքներ
- Օդամղիչներ
- Չիլերներ` WINDEX, Իտալիա
- Oդափոխության սարքեր AHU//UNTES
- Ֆանկոյլներ /UNTES
- Արտանետման օդամղիչներ
Ժիրայր Ներսէսեան
Տնօրեն